Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունն այսօր մեծ տեղ է հատկացնում երիտասարդ ստեղծագործողներին։ Կոմպոզիտորների միության երիտասարդական սեկցիան ունի 37 երիտասարդ կոմպոզիտորներ, որոնց մի մասն ուսանել է արտասահմանում, դարձել միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթողներ, դափնեկիրներ, լավագույնս ներկայացնում են հայ կոմպոզիտորական դպրոցը։ «Մենք պետք է աջակցենք երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան սովորել, գրեն այն երաժշտությունը, որը կբարձրացնի հայկական երաժշտության պատիվն ամբողջ աշխարհում»,- ասում է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը։